ՀՐԱՏԱՊ. Սամվել Բաբայանը փորձ է անում բռնի ուժի կիրառմամբ հեղաշրջում անել Արցախում. Նրան հովանավորում է Ռոբերտ Քոչարյանը

Ժամեր առաջ Սամվել Բաբայանի գրասենյակից հաղորդագրություն տարածեցին, թե Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ։ Ըստ հաղորդագրության՝ Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։


Հարգելի՛ ընթերցողներ կցանկանայինք ձեր ուշադրությանը ներկայացնել այն փաստը, որ իբրև նշվում է, թե կրակահերթ է եղել Սամվել Բաբայանի համակիրների, զինակից ընկերների վրա, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում: Ցավով պետք է նշենք, բայց նշված անձիք ոչ այլ ինչ են, քան քրեական այնպիսի հեղինակություններ ու ավտարիտետ դեմքեր, որոնց խոսքը ընդունելի է: Նշված անձինք, որևէ մարտական ուղի չեն անցել, այլ եկել են ՌԴ-ից ու փորձ են անում ուժի կիրառմամբ հեղաշրջում անել:


Ինչ վերաբերում է, այն հարցին, թե իրենց հասած տվյալներով դրանք Քարվաճառի և Մարտակերտի հրոսակախմբերն են, որոնց պարագլուխներն են Բալայան Ալեքսեյ, Այդինյան Ռոլանդ, Միրզոյան Գրիգորի անուններով արցախցիների մեջ քաջ հայտնի երիտասարդները, ապա պետք է նշենք, որ հենց այս երիտասարդներն են, որ ապրիլյան քառօրյա պատերազմին կանգնել են մեր զինվորների կողքին, անցել են այնպիսի մարտական ուղի, որ համար նախագահի կողմից արժանացել են մարտական ծառայության մեդալի: Բացի այդ, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նշված անձինք այդ ժամանակահատվածում չեն եղել այդ վայրում: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե կան լուսանկարներ, ապա լավ կանեին հրապարակեին դրանք, որ փոքր ինչ հավատ ներշնչեին:

Այս քայլով նրանք միայն փորձ են անում հակաքարոզչություն իրականացնել ԱՀ նախկին վարչապետ, իսկ հիմա ԱՀ նախագահի թեկնածու , «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ Արայիկ Հարությունյանի կողմնակիցներն ու թիմակիցները և հենց արցախցին գիտի և վստահում է Արայիկ Հարությունյանի ազնվությանն ու նվիրվածությանը:



Բացի դրանից, հարգելի՛ ընթերցողներ, կցանկանայինք ձեր ուշադրությունը սևեռել այն հանգամանքի վրա, որ ըստ մեզ հասած լուրերի՝ Սամվել Բաբայանին աջակցում և հովանավորում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մնացածը թողնում ենք Ձեր եզրակացությանը, թե ինչու է փորձ արվում նման հակաքարոզչություն իրականացնել, այն էլ հիմա:

Կանաչ մամուլ

ՍԱ ԷԼ ԴԻՏԵՔ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Facebook Comments