10 մթերքներ, որոնք ընդհանրապես չի կարելի ուտել

Որքան էլ որ ցավալի է, ներկա ժամանակներում առողջության համար պոտենցիալ վտանգավոր մթերքների քանակն այնքան մեծ է, որ անվտանգներ գրեթե չեն մնացել: Այս կամ այն ապրանքը գովազդելով` արտադրողներն ու շուկայագետները, որպես կանոն, չափազանցնում են նրա արժանիքները և ձգտում են թաքցնել թերությունները: Շատ հաճախ ակնհայտ վնասակար նյութերը քողարկում են տարատեսակ եզրույթներով կամ տառերի ու թվերի կոմբինացիաներով:

Իհարկե, յուրաքանչյուր մթերք ինչ-որ վերահսկողություն է անցնում, և պետությունը ինչ-որ չափով հետևում է դրանց որակին, սակայն այդ հսկողությունը կատարվում է այն նորմերի համաձայն, որոնք մշակվել են այն ժամանակ, երբ դեռ ներկայիս շատ հավելումներ գոյություն չունեին: Այժմ առաջարկում ենք ծանոթանալ առողջության համար 10 առավել վտանգավոր մթերքներին, որոնք կարող են տարատեսակ հիվանդություններ հարուցել, ներառյալ՝ ամենասարսափելիները:

ԳՄՕ պարունակող բոլոր մթերքները`

լուծվող կակաո
արտասահմանում աճեցված կարտոֆիլ
պահածոյացված կանաչ ոլոռ
գետնանուշ:
ծովախեցգետնի ձողիկներ, որ մեջ կա գենոմոդիֆիկացված սոյայի հետ խառնած, այսպես կոչված, ծովախեցգետնային էսենցիան:
պահածոյացված քաղցր եգիպտացորեն:
E-621 կամ նատրիումի գլուտամատ



Ինչ ապրանք էլ գնելու լինեք, անպայման ծանոթացեք դրա բաղադրության հետ, և եթե հայտնաբերեք այս բաղադրամասը, ավելի լավ է հրաժարվեք այն գնելուց: Ցավոք, գլուտամատն այժմ ամենուր են ավելացնում: Եթե ձեզ համեմունքներ են պետք, նախապատվությունը տվեք հին, բարի պղպեղին, աղին, դափնու տերևին, խմելի-սունելիին, և այլն:


Շաքարի փոխարինողներ

Դրանք ցածր կալորիականություն ունեն ու բավականաչափ էժան են, սակայն այսքանով սրանց առավելություններն ավարտվում են: Խնդիրն այն է, որ այս փոխարինիչները կուլ տալով` մարդը խաբում է իր կերակրափողը, որը քաղցրի համը զգալով` սպասում է ածխաջրածինների, որոնք, սակայն, դրա մեջ բացարձակ չկան: Արդյունքում, ստանալով այս խաբեության չափաբաժինը, օրգանիզմը մոտավորապես մեկ օր չի արձագանքում նորմալ ածխաջրածիններին: Բացի այդ, շաքարի փոխարինիչները խթանում են քաղցի զգացողություն, ինչը նրանց ցածր կալորիականությունը գործնականորեն զրոյացնում է:

Պլաստիկե տարաներով թույլ աղ դրած սելդ տեսակի ձուկ

Նկատի ունեցեք, որ սելդը կարող է պահածոյացվել միայն ձեթի մեջ, և գինին կամ քացախը երբեք չեն կարող փոխարինել դրան: Այն, որ ձուկը պահում է իր թարմությունն առանց ձեթի, միայն մեկ բացատրություն ունի. Այնտեղ ավելացրել են ուրոտրոպին:

Սննդային գունավորիչներով, համային հավելումներով հացահատիկեղենն ու արագ պատրաստվող շիլաները:

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել նրանց վրա, որոնց կազմի մեջ հիշատակված են բնականին մոտ ինչ-որ հավելումներ: Որպես կանոն` դրանք ունեն այս կամ այն մրգերի ու հատապտուղների համն ու հոտը, որոնք իրենց բնական վիճակով այդ շիլաների բաղադրության մեջ, բնականաբար, չեն մտնում:

Ձեզ հետաքրքիր կլինի նաև՝
Եթե անընդհատ սուրճ խմելու ցանկություն ունեք, ուրեմն այս հիվանդությունն է ձեզ մոտ առկա
Բարբարիս

Շատերը դրան չեն հավատում, սակայն այս կոնֆետը կարող է այրել սփռոցը՝ սեղանի հետ միասին: Կարող եք դրանում համոզվել ինքներդ: Վերցրեք այն, թրջեք ու դրեք կտորի վրա: Մեկ օր հետո նայեք արդյունքին: Դուք կտեսնեք, որ կոնֆետի բաղադրության մեջ մտնող քիմիական էսենցիան ունակ է քայքայել անգամ պլաստիկը: Էլ ինչ ասել մեր ստամոքսի մասին:

Տրանս-ճարպեր



Գնելով սերուցքային կարագ` դուք պետք է իմանաք, որ, եթե այն բնական է, դրա յուղայնությունը 82.5%-ից պակաս չի կարող լինել: Եթե պիտակի վրա նշված է 72,5% յուղայնություն, ուրեմն պատրաստման ընթացքում օգտագործվել են տրանս-ճարպեր`ջրածնով բացված ցածրորակ ձեթ:

Եթե պահանջվող յուղայնության կարագ չեք գտել, ավելի լավ է այն փոխարինեք սովորական արևածաղկի ձեթով: Այն ավելի անվտանգ է, քան ցածրորակ կարագը:

Թույլ աղ արած կարմիր ձկնկիթ

Ինչպես և ձկան դեպքում, թույլ աղ արած կարմիր ձկնկիթը ևս երկար պահել հնարավոր չէ: Երկարաժամկետ պահպանման տարբերակը կամ աղի շատ գործածությունն է, կամ սառեցումը: Այդ պատճառով էլ թույլ աղ արած կարմիր ձկնկիթը պահպանվում է կամ կիտրոնաթթվի հավելմամբ, կամ նույն այդ ուրոտրոպինի:

Իհարկե, սրանք միակ հավելումները չեն, որոնք կարող են կիրառվել այս մթերքի պահպանման համար, սակայն բոլոր դեպքերում էլ արդյունքն այնքան էլ օգտակար չի լինի ձեր առողջության համար:

Եգիպտացորենի փաթիլներ, ձողիկներ ու բարձիկներ

Սրանք բավականին վտանգավոր մթերքներ են, քանի որ դրանց արտադրության ժամանակ շաքար չի օգտագործվում: Շաքարի փոխարեն կիրառվում է նրա շատ վտանգավոր, ցիկլոմա անունով փոխարինիչը:

Մարմելադ

Խորհրդային Միությունում արտադրվող մարմելադի մասին կարելի է մոռանալ, քանի որ ժամանակակից մարմելադների միայն տեսքն է նրան հիշեցնում: Նախկինը բացարձակ անվտանգ, բնական մթերք էր, ինչը չի կարելի ասել ժամանակակից քիմիական հրեշի մասին: Ժամանակակից մարմելադը կարող է վնասակար լինել անգամ մեծահասակների համար, իսկ երեխաներին տալ ընդհանրապես չարժե:

Եվ մի մոռացեք ևս մեկ մանրուքի մասին: Եթե ձեր օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինչ-որ նյութ, մեծ է հավանականությունը, որ վերջինս կարող է յուրացնել ձեր օրգանիզմը:

Այդ պատճառով էլ շրջանցեք վնասակար մթերքները, նախապատվությունը տվեք բնականներին, զբաղվեք ֆիզկուլտուրայով, և ձեր առողջական վիճակն անհամեմատ լավ կլինի:

Նյութի աղբյուր՝ 168.am

Facebook Comments