9 ճարպոտ մթերքներ, որոնք ոչ միայն չեն գիրացնում, այլև հարկավոր են օրգանիզմին

Այո՛, կարելի է պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ՝ սննդակարգում ներառելով ճարպոտ մթերք: Med2.ru-ի հաղորդմամբ՝ մարդիկ, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից, հաճախ են սննդակարգից բացառում ճարպոտ մթերքը:

Իրականում առողջ ճարպերը երկար ժամանակ հագեցածության զգացում են հաղորդում, իսկ ամենակարևորն այն է, որ ճարպերն անհրաժեշտ են օրգանիզմի մի շարք գործառույթների համար:

Սաղմոն: Հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք օգնում են պայքարել օրգանիզմի ծերացման դեմ, ամրացնում իմունային համակարգը: Օգտակար են նաև կտավատի սերմերը: Դրանք ևս հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, բջջանյութով, վիտամիններով ու հանքանյութերով:

Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգ ներառել նաև պանիր: Այն մեծ քանակով կալցիում է պարունակում: Նիհարողներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել նաև ձիթապտղի յուղին: Այս յուղի պարբերական օգտագործումը նպաստում է զարկերակային ճնշման կարգավորմանը, օրգանիզմից խոլեստերինի դուրսբերմանը:


Առողջ սննդակարգի անբաժան մասը պետք է կազմի նաև ձուն, որը բարենպաստ ազդեցություն է ունենում լյարդի և ուղեղի աշխատանքի վրա. այն անփոխարինելի ամինաթթուներ, ֆոլաթթու և այլ սննդարար նյութեր է պարունակում: Օգտակար է նաև շոկոլադը, որը հարուստ է հակաօքսիդանտներով, օգնում է կարգավորել ճնշումը, պայքարում է բորբոքային պրոցեսների դեմ:


Խորհուրդ է տրվում օգտագործել նաև նուշ և զեյթուն: Սրանք հարուստ են միկրոտարրերով, որոնք օրգանիզմը պաշտպանում են սիրտ-անոթային հիվանդություններից:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Facebook Comments