Լավագույն բնական հակաբիոտիկը տարատեսակ հիվանդություններից պաշտպանվելու համար

Ժամանակակից դեղագործական ընկերությունները պարբերաբար նոր դեղամիջոցներ են առաջարկում այս կամ այն հիվանդության բուժման ու տարբեր վարակների դեմ պայքարի համար, մինչդեռ մարդկությունը սովորել է պայքարել այդ վարակների դեմ դեռ դարեր առաջ: Բնությունը տվել է անհրաժեշտ ամեն բան տարատեսակ վիրուսներից ու բակտերիաներից պաշտպանվելու համար, պարզապես հարկավոր է կարողանալ օգտվել այդ բարիքներից:

Տարբեր դեղամիջոցների հետ մեկտեղ գոյություն ունեն նաև բնական միջոցների բաղադրատոմսեր, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն շատ ավելի անվնաս: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նմանատիպ բնական դեղամիջոցներից մեկը, որը կօգնի պայքարել ինչպես բակտերիաների, այնպես էլ վիրուսների դեմ:

Հակաբակտերիալ ու հակավիրուսային ազդեցությամբ օժտված այս դեղամիջոցը ոչնչացնում է բոլոր բակտերիաները, վիրուսներն ու սնկերը: Ընդ որում՝ վնասակար միկրոօրգանիզմներն այս բնական հակաբիոտիկի նկատմամբ կայունություն ձեռք չեն բերում:



Բացի այդ, այս օգտակար դեղամիջոցը նաև մաքրում է արյունը, ավշային հանգույցներն ու ծորանները, ինչպես նաև բարելավում է արյան շրջանառությունը:


Բնական հակաբիոտիկի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

700 մլ օրգանական խնձորի քացախ,

¼ բաժակ մանր կտրատած սխտոր,

¼ բաժակ մանր կտրատած սոխ,

2 հատ մանր կտրատած թարմ չիլի պղպեղ,

¼ բաժակ քերիչով մանրացրած կոճապղպեղ,



2 ճաշի գդալ քերիչով մանրացրած ծովաբողկ,

2 ճաշի գդալ քրքումի փոշի կամ 2 կտոր արմատ:

Պատրաստման եղանակը.

Այս բնական դեղամիջոցը պատրաստելու համար հարկավոր է բոլոր բաղադրիչները (բացի քացախից) լցնել ապակյա տարայի մեջ, այնուհետև ավելացնել քացախը (2/3 մաս կոշտ բաղադրիչներին ավելացնել 1/3 մաս քացախ): Փակել տարան, շրջել և լավ թափահարել, այնուհետև դնել չոր ու սառը վայրում և թրմել երկու շաբաթ՝ ժամանակ առ ժամանակ թափահարելով:

Երբ խառնուրդը թրմվի այն հարկավոր է լավ քամել և լցնել հեղուկը մաքուր շշի մեջ: Չոր մնացորդները դեն նետելու անհրաժեշտություն չկա, քանի որ դրանք կարելի է կիրառել որպես համեմունք:

Օգտագործման եղանակը.

Այս բնական դեղամիջոցը կօգնի պայքարել բոլոր պաթոգեն միկրոօրգանիզմների դեմ: Հիվանդանալու դեպքում այն հարկավոր է ընդունել օրական մինչև վեց անգամ մեկական թեյի գդալ: Չափաբաժինը հարկավոր է աստիճանաբար ավելացնել՝ հասցնելով օրական մինչև կես բաժակի:

Եթե դեղամիջոցի համը չափազանց տհաճ է, ապա այն ընդունելուց հետո կարելի մի կտոր կիտրոն կամ նարինջ ուտել:

Նյութի աղբյուրը՝ econet.ru

Facebook Comments