Արդյունավետ բնական միջոցներ բերանի խոռոչի խոցերի բուժման համար

Բերանի խոռոչի խոցերը փոքրիկ վերքեր են, որոնք կարող են առաջանալ ամենատարբեր պատճառներով: Դրանք սովորաբար ի հայտ են գալիս շուրթերի ու այտերի ներքին մակերևույթին՝ դառնալով բավական տհաճ զգացողությունների պատճառ: Առավել հաճախ դրանք առաջանում են վնասվածքների կամ ստոմատիտի հետևանքով, սակայն կարող են պայմանավորված լինել նաև այլ պատճառներով:

Այս խոցերը վարակիչ չեն լինում և սովորաբար բուժվում են առանց որևէ միջամտության, սակայն այդ գործընթացը կարող է բավական երկար տևել, ինչը շատ տհաճ է: Բուժումն արագացնելու համար հարկավոր է միջոցներ ձեռնարկել, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խոցերի բուժման մի քանի արդյունավետ բնական միջոց:




Աղաջուր

Սա ամենապարզ ու արդյունավետ միջոցներից է խոցերից ազատվելու համար: Այս ախտահանիչ միջոցը պատրաստելու համար հարկավոր է մեկ ճաշի գդալ աղը լուծել կես բաժակ ջրում և օգտագործել լուծույթն օրական երկու անգամ ողողումներ կատարելու համար:

Երիցուկ



Հիանալի բուժիչ ու կանխարգելիչ միջոց է նաև երիցուկը, որն օժտված է հակասեպտիկ, հանգստացնող ու հակաբորբոքային ազդեցությամբ: Հարկավոր է պատրաստել երիցուկի թուրմ և օգտագործել այն օրական մի քանի անգամ 3 րոպե բերանի խոռոչն ու կոկորդը ողողելու համար:

Յոգուրտ

Առանց հավելումների հասարակ յոգուրտը նույնպես կարող է հիանալի օգնական լինել: Խոցերը բուժելու համար կարելի է պարզապես ավելի շատ յոգուրտ օգտագործել: Այս համեղ ու օգտակար մթերքը նպաստում է բերանի խոռոչի մաքրմանն ու փոխում է բակտերիալ ֆոնը:

Սակայն հարկ է հիշել, որ բերանի խոռոչի խոցերի պարբերաբար ի հայտ գալը կարող է վկայել թույլ իմունային համակարգի և բերանի խոռոչի սխալ հիգիենայի մասին, ուստի այս խնդրի ի հայտ գալու դեպքում հարկավոր է նախ պարզել դրա առաջացման պատճառը:

Facebook Comments