«Դա ինձ չփրկեց».միայն իմանաք, թե ով է իրականում Ռազմիկ Ամյանի նոր տեսահոլովակի հերոսուհին. պարզվում է նա…

Ռազմիկ Ամյանն օրեր առաջ ներկայացրեց «Նա» երգի տեսահոլովակը: Պարզվում է` շատերին է հետաքրքրել, թե ով է երգչի նոր աշխատանքի հերոսուհին: «Հոլովակի աղջիկը» Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարինա Մնացականյանն է, ում BRAVO.am-ն անդրադառնալու առիթներ ունեցել է: Մեր այս զրույցում Մարինան խոսել է Ռազմիկ Ամյանի եւ այն մասին, թե ինչպես է ընթացել նկարահանումը:

«Զանգ ստացա Ստելլա Հարությունյանից, ով քասթինգով է զբաղվում, հանդիպեցինք ռեժիսոր Կարեն Ամյանի հետ, եւ ընտրությունը միանգամից եղավ: Հետո ինձ զանգահարել են՝ օրը, ժամը եւ մյուս մանրամասները փոխանցելու»,-պատմել է դերասանուհին եւ նշել, որ նախկինում եւս հանդես է եկել որպես տեսահոլովակի հերոսուհի` համագործակցելով համակուրսեցու` Հրագի հետ:


Մարինայի խոսքով` անմոռանալի նկարահանումներն են ունեցել.«Ջրվեժի ռեստորաններից մեկում էր նկարահանումը, եւ շատ-շատ ցուրտ էր այդ օրը: Ես բավական բարակ հագուստով էի, եւ երբ ընդմիջում էր լինում, վազում ու փաթաթվում էի ծածկոցով, նստում փոքրիկ գազօջախի մոտ: Բայց դա ինձ չփրկեց. նկարահանումից մեկ-երկու օր անց հիվանդացա: Անկախ այդ ամենից` շատ լավ օր էր: Այնքան արագ եւ ուրախ անցավ… Իմ կյանքի ամենաթեթեւ նկարահանումն էր»:

Մարինան նկարահանման օրն է ծանոթացել Ռազմիկ Ամյանի հետ.«Նրա մասին լավ կարծիքս կրկնապատկվեց: Նախկինում միայն երգերն էի լսել, հասկացա, որ բացի լավ երգիչ լինելուց, նաեւ շատ լավ մարդ է»:


bravo.am

lurer

Facebook Comments