Քիչ առաջ շոկային տեսարան,….մուտքը միայն ամուր նյարդեր ունեցողների համար..Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել . միայն իմանաք, թե ում դին է մեքենայից դուրս շպրվել..ցնցված են բոլորը

Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Great Wall Hover մակնիշի 35 ZT 335 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 208-րդ կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, տեղում մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտին հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:


Մահացածին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները և սահմանազատել են տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչ Արթուր Գյոզալյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Մինչ ոստիկաններն ու քննիչները վթարի վայրում տեղազննություն էին կատարում, նշված վայրով անցավ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, ով երևի վթարը տեսնելուց հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին կհորդորի, որպեսզի նշված հատվածում վերջապես տեղադրեն երկաթբետոնե արգելապատնեշներ, ինչի բացակայությունը կա նշված ճանապարհահատվածում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ Վահագն Սարգսյանի անվամբ և բարձված է եղել վառելափայտով:


Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ոստիկանության Սիսիսանի բաժնի ՊՊԾ ծառայողները՝ հրամանատար Սլավիկ Նավասարդյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն վթարի վայրում և խցանումներ չառաջանան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/05/26/1125786/

lurer

Facebook Comments